Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Չի հանդիսանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան

Չի հանդիսանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան
27.02.2019 | 01:34

«Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի N 13 հասցեում գտնվող շինությունն այսօր քանդում են: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը համարել է, որ այն չունի պատմամշակութային զգալի արժեք»,- գրել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետԱրմեն Աբրոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն իր հերթին պարզաբանել է. «Նախկին կրթության և գիտության նախարարության շենքը կառուցվել է 1950 ականների վերջում, չի հանդիսանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան և հետևաբար՝ քանդման թույլտվության հետ ՀՀ մշակույթի նախարարությունն առնչություն չունի»:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ